Մարտակերտի հիվանդանոցը վերսկսել է հիվանդների ընդունելությունը

Մարտակերտի հիվանդանոցը վերսկսել է հիվանդների ընդունելությունը

Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սակրավորները շարունակում են հետազոտել Արցախում մասնավոր տների և ենթակառուցվածքների սոցիալապես կարևոր օբյեկտների պայթյունավտանգ առարկաների առկայությունը: Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ներկայում ռուս խաղաղապահների աջակցությամբ Մարտակերտ քաղաքի հիվանդանոցը սկսել է հիվանդների ընդունելությունը, իսկ դպրոցներում վերականգնվել է ուսումնական գործընթացը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth