Գյումրեցի Վահան Նազարեթյանը հաղթել է Հայաստանի առաջնությունում

Գյումրեցի Վահան Նազարեթյանը հաղթել է Հայաստանի առաջնությունում

Նորագավիթի  սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվել է Հայաստանի հերթական առաջնությունը: Մարտուղյակներում իրենց ունակություններն են դրսևորել Երևանի, Գյումրու և Վանաձորի 96  մասնակից` 27 մարզուհի, 69 մարզիկ:

Չեմպիոնի պատվին արժանացել են երևանցիներ  Էդվարդ Օվիկյանը (խոցասուսեր ), Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր), գյումրեցի Վահան Նազարեթյանը (թրասուսեր), ինչպես նաև ճկասուսերակիր Աիդա Ալոյանը և խոցասուսերակիր Էմմա Պողոսովան (երկուսն էլ ՝ Երևան ):

Առաջիկայում ուսումնամարզական հավաք կանցկացվի Ծաղկաձորում: Մրցանակակիրները կնախապատրաստվեն ապրիլին Մադրիդում  անցկացվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին, իսկ երիտասարդները ՝ Կահիրեում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth