1 օրում 11 ՃՏՊ. 13 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

1 օրում 11 ՃՏՊ. 13 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:

Մարտի 9-ին, ժամը 13.15-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է կայանված «Իվեկո» բեռնատարի. «ՎԱԶ-21154»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 9-ին, ժամը 15.00-ին, 74-ամյա քաղաքացին հաղորդում է տվել, որ մարտի 3-ին, ժամը 17.10-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 9-ին, ժամը 08.45-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 9-ին, ժամը 19.45-ին, Երևանի Բադալ Մուրադյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսաններից» մեկի 20-ամյա ուղևորուհին, իսկ մյուսի 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 9-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 9-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Ավշար գյուղի կենտրոնական ճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, ոը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 9-ին, ժամը 12.35-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 10-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում «ՎԱԶ-211013-110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 9-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 9-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՎԱԶ-2103»
մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է առջևում կայանված «ԿԻԱ Սորենտո» մակնիշի ավտոմեքենայի, վերջինս էլ բախվել է կայանված «Մազդային». «ՎԱԶ-2105»-ի 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 9-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth