Բացահայտել են հանցագործության 60 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 60 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 60 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:

Մասնավորապես՝ խարդախության` 16, անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 8-ական, գույքը դիտավորությամբ վնասելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, սպանության սպառնալիքի՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու և յուրացման կամ վատնման՝ 2-ական, անձի առևանգման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 5 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու և վրաերթի՝ 1-ական դեպք։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth