Այրվել է «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան

Այրվել է  «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան

Մարտի 9-ին, ժամը 14:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր-Վեդի գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:38-ին, մարվել՝ 14:46-ին: Այրվել է  «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth