Հայտնաբերվել է ևս 6 աճյուն

Հայտնաբերվել է ևս 6 աճյուն

ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևում և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 6 աճյուն. երեքը Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս երեքը՝ Մարտունու շրջանի «Ուլյանասար» կոչվող տեղամասից:

Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Զինադադարից հետո առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն: Որոնումները կշարունակվեն վաղը: Ուղղությունների մասին կտեղեկացնեն առավոտյան:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth