ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը հայտարարություն է տարածել

ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը հայտարարություն է տարածել

ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը հայտարարություն է տարածել: Հայտարարությունը հրապարակել է ԶՈւ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը:

«ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։ Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։

Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձինք։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ 10․03․2021թ․ ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական»,-նշված է հայտարարության մեջ։

Օնիկ Գասպարյանը մարտից 10-ից չի զբաղեցնում ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth