Ստեփանակերտի իրացման կետերում կրկին աճել են բենզինի և դիզվառելիքի միջին գները

Ստեփանակերտի իրացման կետերում կրկին աճել են բենզինի և դիզվառելիքի միջին գները

Ստեփանակերտի  առևտրային օբյեկտներում, լայն սպառման ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման արդյունքում՝  կրկին արձանագրվել է բենզինի և դիզվառելիքի միջին գների աճ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից: Դիտանցման արդյունքում պարզվել է, որ մասնավորապես ռեգուլյար տեսակի բենզինի միջին գինը 1 լիտրի դիմաց կազմում է  430 դրամ, նախորդ դիտանցման(01.03.2021)410 դրամի փոխարեն, իսկ դիզվառելիքի միջին գինն աճել է 30 դրամով՝ կազմելով   420 դրամ՝ 1 լիտրի դիմաց:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth