«Mersedes»-ը մուտք է գործել հանդիպակաց գոտի և բախվել «UAZ Hunter»-ին

«Mersedes»-ը մուտք է գործել հանդիպակաց գոտի և բախվել «UAZ Hunter»-ին

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում և ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության սպայական գումարտակի հետաքննիչները և ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնի փրկարարները:

Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչ Ա.Թ.-ն իր վարած «Mersedes Benz» ավտոմեքնայով մուտք է գործել հանդիպակաց գոտի և բախվել Ասկերան քաղաքի բնակիչ Ա.Ա.-ի վարած «UAZ Hunter»-ին: Վերջիններս մարմնական տարբեր աստիճանների վնասվածքներով «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ մեքենայով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկատվության Ա.Ա.-ի վիճակը բավարար է, իսկ Ա.Թ-ի վիճակը՝ կայուն ծանր: Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth