Ծանրորդները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Ծանրորդները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները ուսումնամարզական հավաք են անցկացնում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Տղամարդկանց թիմը հավաք է անցկացնում Աբովյանում, որին մասնակցում են 12 մարզիկ: Մարտի երկրոր կեսին տղամարդկանց ընտրանին ուսումնամարզականը կշարունակի հավաքը Երևանում:

Այժմ Երևանում են կանանց հավաքականի մարզիկները, որոնք Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ օրեր անց կմեկնեն Ծաղկաձոր:

Հավաքական թիմերը նախապատրաստվում են ապրիլին Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այն նախատեսված է ապրիլի 3-14-ը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth