Հայտնաբերվել է ևս 3 աճյուն

Հայտնաբերվել է ևս 3 աճյուն

Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների դիրքային հատվածներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն, հայտնում են Ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Նրանց ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնունմների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

Որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն Մարտունու(Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող հարավ-արևելյան ուղղություն) և Վարանդայի շրջաններում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth