Կմասնակցեն Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի

Կմասնակցեն Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի

Սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է Հայաստանի սուսերամարտի առաջնությունը. չեմպիոնի կոչման համար պայքարել է շուրջ 100 մարզիկ-մարզուհի՝ Երևանից, Գյումրիից և Վանաձորից: Մարտուղյակներում լավագույնս հանդես են եկել և մրցանակային տեղ զբաղեցրել հետևյալ մարզիկները.

Տղաներ

Ճկասուսեր

  1. Մայքլ Հովհաննիսյան
  2. Համլետ Մկոյան
  3. Ալեքս Ազիզյան և Խաչատուր Հարությունյան

Թրասուսեր

  1. Վահան Նազարեթյան
  2. Արմեն Ղալաչյան
  3. Արսեն Բաղդասարյան և Տիգրան Չթեյան

Խոցասուսեր

  1. Էդուարդ Օվիկյան
  2. Գրիգոր Մնացականյան
  3. Նարեկ Ավագյան և Հայկ Սահակյան

Աղջիկներ

Խոցասուսեր

  1. Էմմա Պողոսովա
  2. Անահիտ Նավասարդյան
  3. Նաիրիա Համազասպյան և Օվսաննա Հարությունյան

Ճկասուսեր

  1. Աիդա Ալոյան
  2. Հասմիկ Աղաբաբյան
  3. Անի Սիմոնյան և Միլենա Եսայան

Այս և ավելի վաղ կայացած Հայաստանի երիտասարդական առաջնության արդյունքներով ձևավորվել են հավաքական թիմերը, որոնք շուտով կսկսեն ուսումնամարզական հավաքները: Սուսերամարտիկները նախապատրաստվելու են ապրիլի 24-25-ը Մադրիդում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին և Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որն ապրիլի 3-4-ը կանցկացվի Կահիրեում:

Իսպանիայի մայրաքաղաքում Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարելու է Հայաստանի 3 ներկայացուցիչ՝ Էդուարդ Օվիկյանը, Էմմա Պողոսովան և Մայքլ Հովհաննիսյանը, իսկ Եվրոպայի առաջնության մասնակիցները հայտնի կդառնան առաջիկա օրերին:

wp-apeth