Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել

Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել

Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել և Լիբանանում է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին:

Ադրբեջանական բանակի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լիբանանի արտաքին գործերի նախարարության հետ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունու հետապնդման և հետևողական աշխատանքի շնորհիվ ազատ արձակվեց և արդեն Լիբանանի իր բնակարանում է։ Հարազատներն ընտանեկան լուսանկարներ են հրապարակել։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth