Արայիկ Հարությունյանը Վահան Բադասյանին նշանակել է նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով

Արայիկ Հարությունյանը Վահան Բադասյանին նշանակել է նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վահան Միքայելի Բադասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, ով զբաղվելու է անվտանգային ու տեղահանվածների խնդիրներին առնչվող հարցերով։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth