Դանակահարություն Գյումրիում. հարուցվել է քրեական գործ

Դանակահարություն Գյումրիում. հարուցվել է քրեական գործ

Գյումրիում մարտի 11-ին երեկոյան տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»), որոշում է կայացվել անձին տուժող ճանաչելու մասին։ «Այս պահին դեռ կասկածյալ չկա։ Դատախազի տեղեկացմամբ՝ կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ»,- նշել է դատախազը։

Անի թաղամասում իրենց իսկ բնակարանի մեջ դանակահարել են նույն թաղամասում գործող սրճարաններից մեկի տիրոջ որդուն ու հարսին։ Նրանց տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, ապա Երևան: Ամուսինը  տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն որովայնի ու կրծքավանդակ կտրած-ծակած, թափանցող վերքերով։ Նա վիրահատության է ենթարկվել, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը կայուն է։ Կինը հիվանդանոց է տեղափոխվել ձախ վերին վերջույթի բազմակի կտրած, ծակած վերքերով, երկրորդ-երրորդ մատների ծալիչ-ջլերի վնասվածքով։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth