Հարևանի տնից 3100 եվրո գաղացած երիտասարդը հայտնաբերվել է

Հարևանի տնից 3100 եվրո գաղացած երիտասարդը հայտնաբերվել է

Մարտի 10-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Բաժնի օպերատիվ խումբն ու տարածքային քննչական մարմնի ծառայողները մեկնել են դեպքի վայր՝ Կոմինտերնի փողոց։ 74-ամյա տանտիրուհին իրավապահներին հայտնել է, որ պահածոների պահարանի տարաներից մեկում դրել էր 3900 եվրո, որից 3100-ը գողացել են՝ իր պատկերացմամբ՝ փետրվարի 10-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում Կումայրիի ոստիկանները ձեռնարկել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Թաղամասում իրականացրած օպերատիվ հարցումների արդյունքում քրեական հետախույզները պարզել են, որ փողը գողացել էր տուժողի հարևանը: 17-ամյա երիտասարդը  հայտնաբերվել է Գյումրու Տիգրան Մեծի փողոցում ու կասկածանքով բերման ենթարկվել բաժին, ապա ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն։ Շուտով հայտնի է դարձել, որ 74-ամյա կինը նրան պարտքով փող էր տվել, երիտասարդն էլ նրա տնից գողացած փողով վերադարձրել էր պարտքը։ Նաև իր համար թանկարժեք իրեր էր գնել։ Փողի մի մասն էլ մանրել էր, նաև դոլար գնել։ Գողոնի չծախսած, կարելի է ասել՝ փոքր մասը հայտնաբերվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth