Շիրակի մարզում այրվել է մոտ 320 հակ անասնակեր

Շիրակի մարզում այրվել է մոտ 320 հակ անասնակեր

Մարտի 13-ին, ժամը 14:30-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղի 1-ին խճուղու տներից մեկի բակում այրվում է կուտակված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14։57-ին, մարել՝ 18։30-ին։ Այրվել է տան բակում գտնվող տնակի ներսի երեսպատումը (մոտ՝ 27 քմ) և մոտ 320 հակ կուտակած անասնակեր։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth