ՊԲ-ն հորդորում է զերծ մնալ կեղծ լուրեր հրապարակելուց

ՊԲ-ն հորդորում է զերծ մնալ կեղծ լուրեր հրապարակելուց

Հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին», իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Պաշտպանության բանակը։

«Հորդորում ենք զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջեւ գոյություն չունեցող տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth