Մարտունիում շմոլ գազից 15 տարեկան երեխա է մահացել

Մարտունիում շմոլ գազից 15 տարեկան երեխա է մահացել

Մարտունիում շմոլ գազի արտանետման հետևանքով 15 տարեկան երեխա է մահացել: ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում և Ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ մասում ժամը 22:10-ին ահազանգ է ստացվել Մարտունի քաղաքի բնակելի տներից մեկում մահացած 15-ամյա բնակիչ Տ.Ղ.-ի մասին: Դեպքի վայր մեկնած ՆԳ նախարարության ծառայողները պարզել են, որ պատանին գտնվել է լոգարանում և մահացել է շմոլ գազի արտանետումից: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth