Ռուս խաղաղապահներն ականազերծել են 1656 հա տարածք, 517 կմ ճանապարհ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:
«2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 656 հա տարածք, 517 կմ ճանապարհ, 1 592 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 191 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:
ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 11:00-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխամասի հարևանությամբ, տեղի կունենա տարածքից հայտնաբերված կասետային ռումբի վնասազերծում:
Ավելի վաղ ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկել էր, որ չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին
https://t.me/hingshabti