Բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 30, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 2, սպանության, անձի առևանգման, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, սպանության սպառնալիքի, փաստաթղթի կեղծիքի և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու 2 դեպք։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth