Հայաստանն ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի հետ

Հայաստանն ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի հետ

Հայաստանի ազգային հավաքականը 2021 թվականի հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի ազգային հավաքականի հետ, հայտնում են ՀՖՖ լրատվական բաժնից:

Հայաստանի և Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա Շվեդիայում: Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը և ժամը հայտնի կդառնա ավելի ուշ:

Սա կլինի Հայաստանի և Շվեդիայի ազգային հավաքականների միջև առաջին հանդիպումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ձեռք էր բերվել համաձայնություն, ըստ որի հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Խորվաթիայի ընտրանու հետ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth