Հայ մարմնամարզիկները հավաք կանցկացնեն Թբիլիսիում

Հայ մարմնամարզիկները հավաք կանցկացնեն Թբիլիսիում

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը մարտի 17-31-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, հայտնում են ՀԱՕԿ-ի լրատվական բաժնից: Հայ մարզիկները  կնախապատրաստվեն Շվեյցարիայի Բազելում ապրիլի 18-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Վահագն  Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, Արմեն Պետրոսյանը  և Արթուր Թովմասյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth