ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ տուժածներ չկան

ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ տուժածներ չկան

Մարտի 16-ին, ժամը 03:54-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության ավտոցիստեռնը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Scania» (վարորդ՝ Սմաիլ Մակդի)  մակնիշի ավտոցիստեռնի կցորդիչը (ցիստեռնը 22 տ լիցքավորած) կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ նշված ճանապարհահատվածը միակողմանի փակ է, տուժածներ չկան:

Մ-2 ավտոճանապարհի Շուռնուխ-Չայզամի հատվածը անվտանգության նկատառումներից ելնելով ՃՈ-ի և փրկարարների կողմից փակվել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth