«Լոռին» հրաժարվեց խաղալ

«Լոռին» հրաժարվեց խաղալ

Հայաստանի առաջնության հերթական տուրի շրջանակներում «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում պետք է մրցեր Վանաձորի «Լոռիի» հետ: Թիմերը դուրս եկան խաղադաշտ, սակայն մեկնարկային սուլիչից հետո հյուրերը շարժվեցին դեպի պահեստայինների նստարան: Որոշ ժամանակ անց հանդիպման գլխավոր մրացավար Զավեն Հովհաննիսյանը թիմերին ուղարկեց հանդերձարան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորի «Լոռին» կարող է դուրս գալ առաջնությունից: Հիշեցնենք, որ Անցած ուրբաթ տեղի էր ունեցել ՀՖՖ բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել են Վանաձորի «Լոռիի» դիմումները կապված երկու հարցի հետ: Մասնավորապես խոսքը վերաբերում է Հայաստանի ընթացիկ առաջնության առաջին տուրի «Ուրարտու» – «Լոռի», ինչպես նաև յոթերորդ տուրից հետաձգված «Լոռի» – «Ալաշկերտ» հանդիպումներին:

Դեռ նիստի օրը «Լոռիի» մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ հույս հայտնելով, որ ՀՖՖ գրասենյակում կայացվելու են բացառապես անաչառ և արդար խաղի կանոններին հարիր որոշումներ, այլապես «Լոռին» դուրս կգա առաջնությունից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth