ՀՖՖ-ն պաշտոնական գրություն է ստացել «Ռոմայից» Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ

ՀՖՖ-ն պաշտոնական գրություն է ստացել «Ռոմայից» Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները: Ըստ դրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է աջ ձկանման մկանի միջին երրորդականի երկրորդ աստիճանի վնասվածք: Այսպիսով, Մխիթարյանը նախնական տվյալներով բաց կթողնի 3-4 շաբաթ և չի կարողանա օգնել Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումերի ընթացքում:

wp-apeth