Արձակուրդների սահմանափակումներ ՀՀ զինված ուժերում

Արձակուրդների սահմանափակումներ ՀՀ զինված ուժերում

Վերջին շրջանում «COVID-19»-ի հիվանդացության աճով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշ¬ման 17-րդ կետի պահանջներով՝ արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքեր):

ՀՀ ՊՆ-ից Խնդրում են ըմբռնումով մոտենալ համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներին։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth