Այրվել է Ճարտարի քաղաքապետարանի սենյակներից մեկը

Այրվել է Ճարտարի քաղաքապետարանի սենյակներից մեկը

Հրդեհ է բռնկվել Ճարտարի քաղաքապետարանում: Առավոտյան ժամը 07:21-ին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ճարտար քաղաքային համայնքի քաղաքապետարանում բռնկված հրդեհի մասին:

Դեպքի վայր է մեկնել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Ամբողջությամբ այրվել է շենքի առաջին հարկի 3×4 մակերեսով աշխատասենյակներից մեկը՝ գույքով: Շենքը ծխահարվել է: Տուժածներ չկան:

Հրշեջ փրկարարները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ և կրակը չի տարածվել: Տեսչությունը ստուգումներ է իրականացնում հրդեհի բռնկման պատճառը պարզելու համար:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth