Մարտի 18-19-ը, 21-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ

Մարտի 18-19-ը, 21-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ

Հանրապետության տարածքում՝

Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը, 21-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 20-ին, 21-ի գիշերը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 17-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 17-ի երեկոյան ժամերին, 18-19-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մարտի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`                       20.00C (1979 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`                          -7.80C (1990 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`                       6.50C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth