«Շիրակի»ֆուտբոլիստ Սիլուե Յակուբայի որակազրկումը կասեցվել է

«Շիրակի»ֆուտբոլիստ Սիլուե Յակուբայի որակազրկումը կասեցվել է

Մարտի 16-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 32-րդ հոդվածի 1-ին կետի և մրցավարական կոմիտեի խորհրդատվական կարծիքի հիման վրա կասեցրել է ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի կողմից «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ Սիլուե Ամեդե Յակուբայի՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 17-րդ մրցափուլի՝ «Շիրակ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ ստացած երկու զգուշացումների արդյունքում ֆուտբոլիստի որակազրկումը, հայտնում են ՀՖՖ լրատվական բաժնից:

Հետևաբար, ֆուտբոլիստ Սիլուե Ամեդե Յակուբան կարողացավ մասնակցել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 18-րդ մրցափուլի՝ «Ալաշկերտ»- «Շիրակ» հանդիպմանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth