Մասնակցել են լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարի

Մասնակցել են լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարի

Իրանի Դիզին քաղաքում տեղի է ունեցել  լեռնադահուկային սպորտի  միջազգային մրցաշար: Հայաստանը ներկայացրել են ծաղկաձորցիներ Աշոտ Կարապետյանը և Հարություն Հարությունյանը: Հանդես են եկել ոլորավայրէջք և հսկա ոլորավայրէջք մրցաձևերում:

Ոլորավայրէջքում  հաջողության է հասել Աշոտ Կարապետյանը: Նա չորս մեկնարկից մեկական անգամ արժանացել է երկրորդ և երրորդ մրցանակի: Աշոտին չի հաջողվել հսկա ոլորովայրէջքում դառնալ մրցանակակիր: Փոխարենը չորրորդ և վեցերորդ տեղն է գրավել Հարություն Հարությունյանը, ասել է թե՝ նա կարողացավ հաղթահարել մրցատարածությունը, հայտնում են ՀԱՕԿ-ի լրատվական բաժնից:

Մրցաշարի մասին ծաղկաձորցի մարզիչ Սեյրան Հարությունյանն ասել է, որ հայ տղաները ձախողվել են մյուս բոլոր մեկնարկներում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth