Մեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

Մեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

Մարտի 17-ին, ժամը 10:14-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes-Benz W202» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ք․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 1 մետր կողասահելով՝ հայտնվել ճամփեզրին։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Հ․ Խ․-ն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից․ վերջիններս հրաժարվել են բուժօգնությունից: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth