Զորամասերը բերվել են պատրաստականության բարձր աստիճանի

Զորամասերը բերվել են պատրաստականության բարձր աստիճանի

Զինված ուժերում ընթացող զորավարժությունների շրջանակում մարտի 17-ին 1-ին զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Անձնակազմը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից և զբաղեցրել նախորոշված շրջանները, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Անձնակազմն անցել է առաջադրված խնդիրների կատարմանը

Մարտի 16-ին մեկնարկած մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժությունների շրջանակում 3-րդ զորամիավորման զորամասերը բերվել են պատրաստականության համապատասխան աստիճանների:

Անձնակազմը զբաղեցրել նախորոշված շրջանները և անցել առաջադրված նախնական խնդիրների կատարմանը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti
wp-apeth