Կապառոսը հրապարակել է հավաքական հրավիրվածների ընդլայնված ցուցակը

Կապառոսը հրապարակել է հավաքական հրավիրվածների ընդլայնված ցուցակը

31 ֆուտբոլիստ, որոնցից 4-ը՝ նորեկ, իսկ 3-ը հավաքական են հրավիրվել տևական դադարից հետո: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ընդլայնված ցանկը, հայտնում են ՀՖՖ լրատվական բաժնից:

Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել «Կրասնոդարի» կիսապաշտպան  Էդուարդ Սպերցյանը, ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը, «Լոռի ՖԱ» կիսապաշտպան Արամ Քոչարյանը և «Ուրարտուի» 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը։

Տևական դադարից հետո ազգային հավաքական են հրավիրվել Ժոաո Ժորդի Մոնրոյ ԱրարատըՊետրոս Ավետիսյանը և Արթուր Միրանյանը։ Վնասվածքի պատճառով հավաքականին չեն միանա թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը և կիսապաշտպան Արշակ Կորյանը։

Դարպասապահներ

  • Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»
  • Անատոլի Այվազով – «Ուրարտու»
  • Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

  • Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
  • Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
  • Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)
  • Անդրե Չալըշըր – «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)
  • Արման Հովհաննիսյան – «Փյունիկ»
  • Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
  • Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
  • Հայկ Իշխանյան – «Շիրակ»
  • Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ – «Նոա»
  • Էրիկ Սիմոնյան «Ուրարտու»
  • Հակոբ Հակոբյան «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

  • Էդգար Բաբայան – «Ռիգա» (Լատվիա)
  • Գևորգ Ղազարյան «Լամիա» (Հունաստան)
  • Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
  • Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)
  • Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)
  • Սոլոմոն Իմե Ուդո – «Շախտյոր Կարագանդա» (Ղազախստան)
  • Էդուարդ Սպերցյան «Կրասնոդար» (Ռուսաստան)
  • Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
  • Կարեն Մուրադյան – «Արարատ»
  • Յուրի Գարեգինյան — «Նոա»
  • Պետրոս Ավետիսյան — «Նոա»
  • Արամ Քոչարյան — «Լոռի ՖԱ»
  • Ժիրայր Շաղոյան — ԲԿՄԱ

Հարձակվողներ

  • Սարգիս Ադամյան — «Հոֆենհայմ» (Գերմանիա)
  • Նորբերտո Բրիասկո Բալեկյան «Ուրական» (Արգենտինա)
  • Ալեքսանդր Կարապետյան — «Արարատ-Արմենիա»
  • Արթուր Միրանյան — «Ուրարտու»

Հիշեցնենք, որ մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝  ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին մարտի 22-ից՝ Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում: Մեր թիմը Հայաստան կվերադառնա Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպման հաջորդ օրը՝ մարտի 26-ին և կշարունակի մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

wp-apeth