Արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հունիսի 20-ին

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հունիսի 20-ին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Այս մասին վարչապետը գրել է ֆեյսբուքի իր էջում:

«Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- գրել է վարչապետը:

Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը: Մարուքյանն այս մասին գրել է ֆեյսբուքի իր էջում:

«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը։ Վարչապետը ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման մեր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ։ Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է ընտրությունների անցկացումը սեղմ ժամկետում և դրանք մինչև աշուն կամ 2023 թվականը չթողնելը։ Հետևաբար, հայտնել եմ, որ 2021 թվականի հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր մեզ համար ընդունելի է»,- գրել է Մարուքյանը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth