Ուժեղ քամու հետևանքով Ստեփանակերտում գրանցվել է պատահար

Ուժեղ քամու հետևանքով Ստեփանակերտում գրանցվել է պատահար

Արցախում առավոտյան ժամը 10։00-ից դիտվում է 15-20 մ/վ արագությամբ քամու ուժգնացում, իսկ կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ուժեղ քամու հետևանքով Ստեփանակերտում գրանցվել է առաջին պատահարը։ Պոկվել է Ա․Առաքելյան փողոցի ավտոտնակի թիթեղը և կախվել։ Փրկարարները վերացրել են վտանգը։ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը բնակչությանը հորդորում է լինել չափազանց ուշադիր, օրվա ընթացքում պահպանել զգուշություն, հնարավորինս քիչ լինել դրսում։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth