Ռուս խաղաղապահները մաքրել են 1690 հա տարածք, 525 կմ ճանապարհ

Ռուս խաղաղապահները մաքրել են 1690 հա տարածք, 525 կմ ճանապարհ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Մեկ օրվա ընթացքում Մարտակերտի շրջանում ռուս սակրավորները վնասազերծել են 12 152 մմ բեկորային-ֆուգասային հրետանային արկեր: 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 690 հա տարածք, 525 կմ ճանապարհ, 1 613 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 237 պայթուցիկ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth