Ռուս խաղաղապահներն ականազերծել են շուրջ 1700 հեկտարից ավելի տարածք

Ռուս խաղաղապահներն ականազերծել են շուրջ 1700 հեկտարից ավելի տարածք

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Անցած մեկ օրում ականզերծվել է 18 հա տարածք, 4 կմ ճանապարհ, 3 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 12 պայթունավտանգ առարկա: 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 708 հա տարածք, 529 կմ ճանապարհ, 1 616 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 249 պայթուցիկ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Արցախի ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ օրվա ընթացքում պայթեցման աշխատանքներ են սպասվում Ստեփանակերտի Կրկժան թաղամասում, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth