Արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

Արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

Մարտի 17-ից 18-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ապարան-Քուչակ և Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 7 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth