Բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:

Մասնավորապես՝ խարդախության` 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման և ընտանեկան բռնության՝ 2-ական, յուրացման կամ վատնման, շորթման, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր հափշտակելու կամ շորթելու և սպառնալիքի՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

wp-apeth