Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք

Հայաստանում մարտի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 891 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 182 056-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 3320 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մարտի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 851 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 22 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4171-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 332 է, ընդհանուր առողջացածներինը՝ 167 518, փաստացի բուժվողներինը՝ 10 367 (մեկ օրում ավելացել է 537-ով): Մեկ օրում արվել է 4725 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 793 678 թեստ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth