Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝

Մարտի 19-ի ցերեկը, 20-22-ը առանձին շրջաններում, 23-24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը, 21-23-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 19-ի ցերեկը, 20-22-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև: Մարտի 23-24-ը սպասվում է անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի մարտի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`                       22.50C (1979 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`                          -12.00C (1997 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`                       6.80C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth