Որոնումներ այսօր տեղի չեն ունենա

Որոնումներ այսօր տեղի չեն ունենա

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնումներ այսօր տեղի չեն ունենա: Աշխատանքներն ամենայն հավանականությամբ կշարունակվեն վաղը: Հրադադարից հետո հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1503 է, որից 23-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

Նշենք, որ երեկ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱԻ պետական ծառայության փրկարարները դիրքային հատվածից հայտնաբերել են ևս մեկ աճյուն: Նախնական տվյալներով վերջինս ռազմագործողությունների մասնակից է եղել: Ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth