Ռուս խաղաղապահներն մեկ օրում ականզերծվել է 16 հա տարածք, 7 կմ ճանապարհ

Ռուս խաղաղապահներն մեկ օրում ականզերծվել է 16 հա տարածք, 7 կմ ճանապարհ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Անցած մեկ օրում ականզերծվել է 16 հա տարածք, 7 կմ ճանապարհ: 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 724 հա տարածք, 536 կմ ճանապարհ, 1 616 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 249 պայթուցիկ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ հանգստյան օրերին զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտում և հարակից տարածքներում, Կրկժան թաղամասում:

Ծառայության սակրավորական ջոկատներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում:

Հայտնաբերված ռազմամթերքը շատ դեպքում, որպես կանոն ոչնչացվում է տեղում: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 911,101,112 կարճ հեռախոսահամարներին:

Նշենք, որ ռազմագործողությունների օրերին Ադրբեջանը խախտելով միջազգային կոնվենցիաները, Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառել է չթույլատրվող զենքեր՝ հրթիռային, հարվածային, կասետային, գնդիկաբեկորային և ավիացիոն ռումբեր, ականանետեր և այլ զինատեսակներ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth