Թևանյանը հաղթեց ադրբեջանցուն, Հարությունյանը` բուլղարին

Թևանյանը հաղթեց ադրբեջանցուն, Հարությունյանը` բուլղարին

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի երկու անդամները հաղթեցին Բուդապեշտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

57 կգ քաշային կարգի եզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցեց և գերազանցեց  բուլղարացի Գերոգի Վանգելովին 8:3 հաշվով: Հարությունյանը նախօրեին հաղթելով կիսաեզրափակիչում ապահովել էր Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

65 կգ քաշային կարգի եզրափակիչում Վազգեն Թևանյանը եզրափակիչում ոչ մի միավոր չզիջեց և հաղթեց Ադրբեջանը ներկայացնող  Հաջի Ալևի` 9:0:

Մինչ այս ըմբշամարտում Հայաստանն ուներ երկու ուղեգիր` Տոկիոյի Օլիմպիական խաղերին պետք է մասնակցեն հունահռոմեական ոճի ըմբիշ ՕԽ չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth