Աննա Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ Աշխարհի առցանց ուսանողական առաջնության հաղթողներ

Աննա Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ Աշխարհի առցանց ուսանողական առաջնության հաղթողներ

Երկուսն էլ հանդիսանում են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողներ:

Երեկ ավարտվեց ՖԻԴԵ-ի առցանց շախմատի Աշխարհի առաջին ուսանողական առաջնության կայծակնային անհատական մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին 84 երկրների 960 շախմատիստներ: Մի շարք նախնական փուլերից հետո երեկ կայացավ մրցաշարի եզրափակիչը:

Տղաների պայքարում 5,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Հայկ Մարտիրոսյանը, ով ներկայացնում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը: Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը 3,5 միավորով գրավեց 5-րդ հորիզոնականը: Գաբուզյանը ներկայացնում է Տեքսաի Ռիո Գրանդ Վալեյ համալսարանը: Եզրափակիչ աղյուսակ

Կանանց մրցաշարում հիանալի հանդես եկով Աննա Սարգսյանը, ով 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող: Սարգսյանը նույնպես ներկայացնում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը: Եզրափակիչ աղյուսակ

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth