Այրվել է մոտ 200 խմ «Յաշկինոյի» հրուշակեղեն

Այրվել է մոտ 200 խմ «Յաշկինոյի» հրուշակեղեն

Մարտի 21-ին, ժամը 00:05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի 8-րդ նրբանցքի տներից մեկի (մոտ 80 քմ) տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:40-ին, մարվել՝ 01:50-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ) և տանիքում կուտակած փայտ (մոտ 1.5 խմ):

Րաֆֆու փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Մարտի 21-ին, ժամը 15։31-ին «ՍՕՍ GeoRITM» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Րաֆֆու 111 հասցեում գտնվող «Յաշկինո» հրուշակեղենի ներմուծման պահեստից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։58-ին։ Ըստ նախնական տվյալների 600 քմ տարածքում այրվել է մոտ 200 խմ հրուշակեղեն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth