Հայաստանում ժամանակավոր բնակվում է Արցախից տեղահանված 6306 ընտանիք

Հայաստանում ժամանակավոր բնակվում է Արցախից տեղահանված 6306 ընտանիք

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը տվյալներ է հրապարակել, Հայաստանում ժամանակավոր (փաստացի) բնակվող Արցախից տեղահանված բնակչության վերաբերյալ: ԱՀ տեղեկատվական շտաբի տվյալները ստորև.

  • Քաշաթաղ. 2720 ընտանիք՝ 10329 անձ
  • Հադրութ. 2388 ընտանիք՝ 8579 անձ
  • Շահումյան. 540 ընտանիք՝ 2772 անձ
  • Շուշի. 410 ընտանիք՝ 1632 անձ
  • Մարտունի. 96 ընտանիք՝ 424 անձ
  • Ասկերան. 95 ընտանիք՝ 411 անձ
  • Մարտակերտ. 57 ընտանիք՝ 309 անձ
  • Ընդամենը՝ 6306 ընտանիք՝ 24456 անձ։

Օպերատիվ շտաբի կողմից պարբերաբար կներկայացվեն թարմացվող տվյալներ, նշված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth