«Հայասան» հաղթեց, «Գյումրին» ոչ-ոքի խաղաց

«Հայասան» հաղթեց, «Գյումրին» ոչ-ոքի խաղաց

Կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրի շրջանակներում իրենց հանդիպումներն անցկացրեցին Գյումրին ներկայացնող թիմերը՝ «Հայասան» ու «Գյումրին»:

Չեմպիոնության համար պայքարող «Հայասան» մրցակցի դաշտում 12:0 հաշվով հաղթեց «Նորավանքին», իսկ «Գյումրին» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ, խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Անցկացրած 10 խաղից հետո «Հայասան» վաստակած 26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Գյումրին» նույնքան խաղից հետո ակտիվում ունի 16 միավոր և երրորդ հորիզոնականում է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth