3 օրում 38 ՃՏՊ. 4 մարդ զոհվել է, 53-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

3 օրում 38 ՃՏՊ. 4 մարդ զոհվել է, 53-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար. 4 մարդ զոհվել է, 53-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:

Մարտի 20-ին, ժամը 14.00-ին, Երևանի Եր. Քոչարի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 25-ամյա վարորդը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանության:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 19-ին, ժամը 22.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսան» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետևանքով «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու և «Նիսանի» 30-ամյա վարորդին: Վրաերթի ենթարկվածները, «Նիսանի» 45-ամյա ուղևորը և «Մերսեդեսի» 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 20-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 27-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է մարտի 19-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի և Շահումյան 1-ին փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 19-ին, ժամը 22.55-ին, Երևանի Գայի պողոտայի և Ն. Ստեփանյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել ավտոբուս և «Օպել» մակնիշի ավտոմեքենա. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աշտարակ-Ագարակ ճանապարհին իրար են բախվել «Դեու» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 20-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Եղեգնավան-Այգավան ճանապարհին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. «ՎԱԶ-2101»-ի 32-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 20-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 48-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 21-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա քաղաքացի, որը ի վիճակի չէ բացատրություն տալու:
Պարզվել է, որ նա մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցում «Հունդաի» մակնիշի մեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 20-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 118-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 20-ին, ժամը 23.30-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում մոպեդը կողաշրջվել է. 27-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 21-ին, ժամը 13.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Սիտրոեն» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 21-ին, ժամը 11.57-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 20-ին, ժամը 23.30-ին, Երևանի Ղափանցյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 21-ին, ժամը 23.30-ին, Երևանի Բաբայան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 21-ին, ժամը 00.30-ին, Երևանի Գայի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 22-ին, ժամը 00.50-ին, Երևանի Մյասնիկյան պողոտան, Ռուբինյանց փողոցն ու Գայի պողոտան իրար կապող կամրջի տակ «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 21-ին, ժամը 10.30-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 78-րդ կմ-ին «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 21-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Արտաշատ-Վ. Արտաշատ ճանապարհին «ԳԱԶ -31000» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 21-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti
wp-apeth